Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Վայրը՝ խեցեգործարան
Ժամանակահատված՝ 2022-23թթ․ ուս․ տարի
Նպատակը՝
- Սովորողներին ծանոթություն կավի տեսակներին, առանձնահատկություններին և տարբերություններին, աշխատանքային փուլերին՝ կավի մշակում, պատրաստում, չորացում , թրծում , ջնարակում։ Գործնական աշխատանք կավե բաժակի պատրաստում՝ ձեռքով պարաններով հավաքման եղանակով։
- Սովորում ենք կատարել աշխատանքային էսքիզներ։
- Կենդանակերպ քանդակների պատրաստում շամոտով։
- Աշխատանք պլաստներով ։ Հեքիաթների, դիցաբանական թեմաների 4 Խեցեգործությունը Հայկական Լեռնաշխարհում։
- Ծանոթություն տարբեր ժամանակաշրջաններին հատուկ կավանոթներին, կրկնօրինակների պատրաստում ձեռքով՝ պարաններով պատրաստման եղանակով ։ Այց Պատմության Թանգարան։
- Sյուժետային պատկերումներ սալիկների վրա։ Խմբային աշխատանք։
- Հայկական Զարդարվեստից օգտվելով հարթաքանդակների պատրաստում ։Ծանոթություն Հայկական Եկեղեցիների հարթաքանդակներին ։ Փոքրիկ կրկնօրինակների պատրաստում։ Այս թեմայով ուսուցողական տեսաֆիլմերի դիտում
- Հայկական Աղամաններ։ Ծանոթություն ծագմանը ու պատմությանը։ Գործնական աշխատանք՝ աղամանների պատրաստում կարմիր թրծակավից։ Աշխատանք դուրգի վրա։
- Ծանոթություն միջնադարում տարածված տեխնիկայի՝ անգոբի հեռացման եղանակով նկարազարդման հետ։ Անգոբի պատրաստում։ Զատկական ձվերի, տոնածառի խաղալիքների, ծաղկամանների նկարազարդում այս եղանակով։ Ուսուցողական տեսաֆիլմերի դիտում Հայկական միջնադարյան և Անտիկ շրջանի խեցեգործության մասին։
- Ծանոթություն ջնարակման տեխնիկային ։Նրբությունները և եղանակները։
- Դեկորատիվ ափսեների պատրաստում ։ Աշխատանք կաղապարներով ։Ափսեների նկարազարդում դրվագման և դաջման եղանակով, զանազան ֆակտուրաների օգտագործում ՝ բույսեր, տերևներ, ժանյակներ, ցանցեր։
- Խնկամանների, ճրագամանների պատրաստում ՝ դուրգով և ձեռքով ։ Ծանոթություն պեղումներից հայտնաբերված օրինակներին։
- Զարդատուփերի, մոմակալների և այլ հուշանվերների պատրաստում և նկարազարդում
- Խճանկարների պատրաստում։ Սալիկների, խեցեգործական խոտանի , բնական քարերի և հատուկ այդ նպատակի համար պատրաստված կավե ջնարակված կտորների օգտագործմամբ և համադրությամբ։ Էքստերիերային ձևավորումներ այս եղանակով։ Ծանոթություն խճանկարի պատմությանը՝ տեսաֆիլմերի միջոցով։